95-ամյա Էլիզաբեթ II-ին նկատել են Jaguar վարելիս
copy image url

95-ամյա Էլիզաբեթ II-ին նկատել են Jaguar վարելիս

Արտաքին 3 տարի առաջ - 21:37 01-11-2021

Մեծ Բրիտանիայի միապետ Էլիզաբեթ II-ին առաջին անգամ նկատել են հանրության շրջանում կարճատև հոսպիտալացումից և առաջիկա բոլոր միջոցառումներին մասնակցելու չեղարկումից հետո, որոնց նա պետք է մասնակցեր։ Այս մասին հայտնում է Mirror հրատարակությունը։

Թագուհին լուսանկարվել է իր Վինձորի կալվածքում։ Նա վարում էր Jaguar մեքենա՝ մուգ ակնոցներով և գլխաշորով։

Անցյալ շաբաթ Էլիզաբեթ II-րդը հոսպիտալացվել էր առողջական վիճակի վատթարացման պատճառով։ Դրա պատճառով նրա մասնակցությունը կլիմայի փոփոխության միջազգային գագաթնաժողովին և նրա մասնակցությամբ այլ միջոցառումներին մոտ ապագայում չեղարկվել է։ Նոյեմբերի կեսերին նախատեսվում է միապետի կանոնավոր աշխատանքային գրաֆիկի աստիճանական վերականգնում: Միաժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտնել է, որ թագուհին առողջական լուրջ խնդիրներ չունի։

Ամենից շատ դիտված