Բժշկական գիտությունների դոկտոր, սննդաբան Ալեքսեյ Կովալկովն ասում է, որ իդեալական նախաճաշը թերխաշ ձուն է։ Խաշած ձուն նախաճաշին պետք է ընտրեն հատկապես նրանք, ովքեր ցանկանում են նիհարել, քանի որ այն հագեցնող է և թույլ կտա երկար ժամանակ քաղց չզգալ։ Այս մասին մասնագետը պատմել է YouTube-ի իր ալիքում։
Նրա խոսքով՝ վարսակի փաթիլներով շիլան նախաճաշին հարմար չէ նրանց համար, ովքեր պայքարում են ավելորդ քաշի դեմ։ Շիլաներ պետք է ուտել մարզասրահ գնալուց առաջ։
«Ձվի սպիտակուցը չափանիշ է ամինաթթուների բաղադրությամբ: Այն կատարյալ նախաճաշ է։ Ամեն առավոտ թերխաշ ձու ուտելու դեպքում, մարդը օրվա ընթացքում 25%-ով ավելի քիչ սնունդ է օգտագործում, քան այն դեպքերում, երբ նա պինդ խաշած ձու է ուտում կամ ընդհանրապես չի ուտում այս մթերքը»,- հավելել է Կովալկովը։
Ի թիվս այլ բաների, նա ավելացրել է, որ նիհարել ցանկացող մարդիկ պետք է առավոտյան սննդակարգից բացառեն կարտոֆիլը, շաքարավազը, սպիտակ բրինձը, մեղրն ու հյութերը։