Երբևէ չի եղել մի իրավիճակ, երբ ոստիկանության ծառայողներն առանց հիմքի տուգանեն քաղաքացիներին․ Ֆիդանյան
copy image url

Երբևէ չի եղել մի իրավիճակ, երբ ոստիկանության ծառայողներն առանց հիմքի տուգանեն քաղաքացիներին․ Ֆիդանյան

Ներքին 3 տարի առաջ - 13:02 01-11-2021

ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը վստահեցնում է` այսօրվանից ուժի մեջ մտնող դիմակային ռեժիմի շրջանակում որևէ քաղաքացի անհիմն չի տուգանվելու։ Ֆիդանյանն այդ մասին խոսեց ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

«Երբևէ չի եղել մի իրավիճակ, երբ ոստիկանության ծառայողներն առանց հիմքի տուգանեն քաղաքացիներին։ Վստահեցնում են, որ չեն եղել և չեն էլ լինելու նման դեպքեր»,–ասաց Ֆիդանյանը։

Դիտարկմանը, թե եղել են դեպքեր, և քաղաքացին բողոքարկել ու հաղթել է` այդպես էլ չվճարելով տուգանքը, Ֆիդանյանն արձագանքեց. «Այո, որոշ դեպքերում տուգանքի արձանագրությունը թերի է կազմված եղել, և խնդիրը վարչարարության մեջ է եղել»։

Փոխոստիկանապետի խոսքով` երբ նախորդ անգամ կրկին բաց տարածքներում պարտադիր էր դիմակ դնելը, կարգավորումը խախտողներից շատերն են վճարել տուգանքները։ Հարցն այն է, որ եթե քաղաքացիները չեն վճարում, գործը հասնում է դատական ակտերի հարկադիր կատարողին, և ի վերջո քաղաքացիներից գանձվում է այդ գումարը։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի