Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել՝ արևի բռնկման պատճառով
copy image url

Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել՝ արևի բռնկման պատճառով

Ավելին 3 տարի առաջ - 21:43 31-10-2021

Հոկտեմբերի 31-ի կեսօրից հետո Երկրի մագնիսոլորտում մագնիսական փոթորիկ է սկսվել։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ Գիտությունների ակադեմիայի ֆիզիկական ինստիտուտի Արևի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայի կայքը։

Ըստ կայքի տվյալների՝ փոթորիկը թույլ է, դրան շնորհվել է համապատասխան G1 մակարդակ։ Գիտնականները կանխատեսում են, որ այն կտևի մինչև երկուշաբթի կեսօր: Փոթորիկը առաջացել է X դասի հզոր բռնկումից, որը գրանցվել է Արևի վրա հոկտեմբերի 28-ի երեկոյան։

Ամենից շատ դիտված