Բելառուսի իշխանություններն արգելափակել են ռուսական REGNUM լրատվական գործակալության հասանելիությունը։ Հրատարակությունն անդրադառնում է նախկին ԽՍՀՄ երկրներում տեղի ունեցող իրադարձություններին՝ կրեմլամետ դիրքերից։ Այն դարձել է առաջին ամբողջովին ռուսական լրատվամիջոցը, որի հասանելիությունը փակել էր Մինսկը։ Մինչ այդ իշխանությունները փակել էին «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի կայքի հասանելիությունը, որի բելառուսական տարբերակի խմբագրությունը գտնվում էր երկրի ներսում։
Հոկտեմբերի 30-ին Եվրոպական ռադիոն ուշադրություն է հրավիրել REGNUM-ի արգելափակման վրա։ Այս որոշման պատճառները չեն բացահայտվել։ Գործակալության հեղինակները բազմիցս քննադատել են բելառուսական իշխանություններին՝ իրենց տեսանկյունից հակառուսական քաղաքականության համար, և կոչ են արել ավելի սերտ՝ ընդհուպ մինչև անեքսիան՝ Մոսկվայի և Մինսկի ինտեգրումը։
Ավելի վաղ Բելառուսի իշխանություններն արգելափակել էին արևմտյան և անկախ լրատվամիջոցների հասանելիությունը, այդ թվում՝ «Ազատություն» ռադիոկայանի խմբագրության և «Настое время» հեռուստաալիքի։ Պետականամետ ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդան» ստիպված է եղել դադարեցնել աշխատանքը հանրապետությունում այն բանից հետո, երբ թերթի լրագրողներից մեկին՝ Գենադի Մոժեյկոյին, իշխանությունները ձերբակալել էին իր նյութի համար։