Զորամասի հրետանավորները անցկացրել են գործնական պարապմունքներ
copy image url

Զորամասի հրետանավորները անցկացրել են գործնական պարապմունքներ

Ներքին 3 տարի առաջ - 09:00 30-10-2021

Հոկտեմբերի 29-ին N զորամասի հրետանային ստորաբաժանումների զինծառայողների մարտավարամասնագիտական գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու նպատակով անցկացվել են գործնական պարապմունքներ։

Բացազատվել են կրակի կառավարման կետեր, հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի: Զինծառայողները գործել են ներդաշնակ` սահմանված կարգով և ժամկետներում կատարելով առաջադրված խնդիրները։