N զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողների հետ մարտի 9-ից 11-ն անցկացվել են տեսական և գործնական պարապմունքներ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, պարապմունքների ընթացքում կատարելագործվել են հրետանավորների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, տրվել ցուցումներ արձանագրված թերությունների շտկման ուղղությամբ։