Պետերբուրգում երթուղայինի վարորդը բռնաբարել է ուղևորուհուն
copy image url

Պետերբուրգում երթուղայինի վարորդը բռնաբարել է ուղևորուհուն

Արտաքին 3 տարի առաջ - 17:57 29-10-2021

Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի հարցերով ՆԳՆ գլխավոր վարչությունը հայտնել է Հյուսիսային մայրաքաղաքի Սոչինսկայա փողոցում միկրոավտոբուսի վարորդի կողմից կնոջ բռնաբարության դեպքի մասին:

Այժմ ոստիկանությունը փնտրում է երթուղայինի վարորդին, ով բռնություն է գործադրել 44-ամյա ուղևորուհու նկատմամբ։ Իրավապահների հաղորդագրության մեջ նշվում է, որ ձեռնարկվում են բոլոր միջոցները կասկածյալին գտնելու և ձերբակալելու համար։

Կուդրովից 44-ամյա տուժողը պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել երկու օր առաջ, երբ նա վերադառնում էր աշխատանքից։ Ժամը 21.30-ի սահմաններում նա միկրոավտոբուս է նստել մետրոյի «Ակադեմիչեսկայա» կայարանի մոտ։ Ինչ-որ պահի նա մնացել է երթուղայինի սրահի միակ ուղևորը։ Վարորդն օգտվել է այդ իրավիճակից։ Նա փոխել է երթուղին և մեքենայով մտել մետրոյի «Լեսնայա» կայարանից ոչ հեռու գտնվող ավտոտնակներ։ Դրանից հետո վարորդը արգելափակել է դռները, հարձակվել կնոջ վրա ու բռնաբարել նրան։ Տուժողը միայն հիշել է, որ վարորդը ասիացու արտաքին ուներ:

Ամենից շատ դիտված