Ձեռնարկատեր Ալեքսեյ Դյաչենկոն՝ Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի դստեր՝ Տատյանա Յումաշևայի նախկին ամուսինը, հրապարակել է «Ելցինից մինչև Պուտին և հակառակը» ապագա գրքից ևս մեկ հատված, որում նա ներկայացրել է ԽՍՀՄ փլուզման պատճառների մասին իր տեսլականը։
Նա գրում է (տեքստը հրապարակվել է «Էխո Մոսկվի» կայքի բլոգում), որ ԽՍՀՄ բոլոր երկրպագուներին զայրացնում է հարցը. «Եթե ամեն ինչ այդքան հիանալի էր, ապա ինչո՞ւ ամեն ինչ փլուզվեց»։ Նրա խոսքով՝ եթե փլուզումը կազմակերպել են ամերիկացիները, ապա պետք է խոստովանել, որ մենք պարտվել ենք նրանց։ Իսկ եթե դա կազմակերպել են ներքին «թշնամիներ» Ելցինն ու Գորբաչովը, ապա ստացվում է, որ դրանք աստվածաշնչյան մասշտաբի ֆիգուրներ են։
«Կամ ընդունել, որ համակարգը փտած էր և չուներ պաշտպանության աստիճաններ, կամ Գորբաչովին և Ելցինին հավասարեցնել Քրիստոսի հետ»,- առաջարկում է Դյաչենկոն։
Նա նաև հիշեցրել է, որ երկրում, որի բնակչությունը մոտենում էր 300 միլիոնի, ոչ ոք չկանգնեց պաշտպանելու ԽՍՀՄ-ը և ՊԱԿ-ի ոչ մի սպա տեղից չշարժվեց։