Ներկա իշխանություններին պետք է հարցնել, թե ինչո՛ւ շահագրգռված չեն, չեն ուզում բացահայտել Հոկտեմբերի 27-ը. Գ․ Հարությունյան
copy image url

Ներկա իշխանություններին պետք է հարցնել, թե ինչո՛ւ շահագրգռված չեն, չեն ուզում բացահայտել Հոկտեմբերի 27-ը. Գ․ Հարությունյան

Խոսք 3 տարի առաջ - 14:14 29-10-2021

Հոկտեմբերի 27-ի մանրամասների, գործի չբացահայտված լինելու, Մեղրիի հարցի վերաբերյալ Oragir.news-ը զրուցել է Հայաստանի ժողովրդական կուսակցության քարտուղար Գրիգոր Հարությունյանի հետ։

- ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, որ Հոկտեմբերի 27-ի հիմնական դերակատարները բացահայտված են և գտնվում են բանտում։ Ըստ Ձեզ՝ արդյո՞ք ամբողջությամբ բացահայտված է «Հոկտեմբերի 27»-ը։

–Հիմնական դերակատարները բացահայտված են, բայց կազմակերպիչները, բնականաբար, չեն հայտնաբերվել և թաքցվել են։ Մինչև հիմա բացահայտված չէ՝ ով է սպանել Արմենակ Արմենակյանին։ Դրա համար պետք է հարցնել Ալեն Սիմոնյանին՝ ինչ նկատի ունի՝ բացահայտված ասելով։

–Նա նաև նշել է, որ մենք այսօր պատճառները հասկանալու խնդիր ունենք, և այն, թե ովքեր են հիմնական դրդողները՝ մարդիկ, որոնք այդ ամենից քաղաքական, գուցե նաև ոչ քաղաքական շահ են ունեցել, իսկ այդ մարդկանց շահագրգռվածության մասին մեր հանրությունը գիտի։ Համաձա՞յն եք։

–Ընդհանրապես, ցանկացած նման բանից հետո նայում են, թե ով է շահել։ Իսկ ո՞վ է շահել Հոկտեմբերի 27-ից, հաստատ ժողովուրդը և պետությունը չեն շահել։ Շահել են մարդիկ, որոնք իրենց իշխանությունը անգլիական թագուհուց վերածել են կայսրի։ Քոչարյան Ռոբերտը հայտարարում էր, որ սա «ուչաստկովիի գործ» է, դե եթե «ուչաստկովիի գործ» էր, թող չխանգարեր, թողներ՝ բացահայտեին։

–Ինքը խանգարողներից մե՞կն է եղել։

–Իշխանությունը խանգարել է, որ բացահայտվի, ցանկություն չեն ունեցել՝ Ջհանգիրյանին հեռացնելով քննությունից, Արամ Սարգսյանին հեռացնելով վարչապետությունից։

–Ի՞նչն է խանգարել այսքան տարի այս գործի բացահայտմանը։ Քոչարյանից հետո մյուս իշխանությունները նո՞ւյնպես չեն ցանկացել, որ այն բացահայտվի։

-Իշխանությունների կողմից կամք չկար, դրա համար էլ չբացահայտեցին։ Միշտ սպասում եմ, որ նոր իշխանություններն այդ ուղղությամբ քայլեր պետք է անեն։ Ես բազմիցս հրապարակային հայտարարել եմ՝ մինչև չտրվեն Հոկտեմբերի 27-ի հարցերի պատասխանները, երկիրն ապագա չունի և չի կարող ունենալ։

–Ըստ Ձեզ՝ Հոկտեմբերի 27-ը բացահայտված չէ․ միայն քաղաքական կամքի՞ խնդիր է, թե՞ հնարավոր է՝ պայմանավորված լինի այլ, օրինակ՝ դրսի գործոնով։ Արդյոք հենց այս հանգամանքո՞վ չի պայմանավորված մինչև այսօր չբացահայտվելը։

–Դեռ թող ստուգեն, տեսնեն՝ դրսի՞ գործոն է, թե՞ դրսի գործոն չէ։ Հեշտ է, չէ՞, ուրիշի վրա գցելը։ Դու քո տեղում ի՛նչ ես արել, այդ մասին խոսիր, ի՛նչ ես արել, որ փարատես ժողովրդի կասկածը։ Քանի գնացել, ժողովրդի կասկածը խորացել է, դրա համար Ռուսաստանին են մեջտեղ բերում, իշխանությանն են մեջտեղ բերում։ Առաջին հերթին հենց իշխանությանն էր պետք, որ բացահայտվի, որովհետև, կրկնում եմ, իրենց հասցեին ժողովրդի մեջ լուրջ մեղադրանքներ կան ժողովրդի կողմից։

Երկու տարի առաջ Անահիտ Բախշյանը դիմեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ խորհրդարանական լսումներ անցկացնելու համար, բայց դա նույնպես մերժվեց։ Ի՞նչն է հետ պահում նոր իշխանությանը։

–Պետք է իրենց հարցնել, թե ինչո՛ւ շահագրգռված չեն, չեն ուզում բացահայտել։ Այսօր պարզապես ուժային կառույցներին, համապատասխան մարմիններին պետք է հրահանգել, որ գործի քննություն կատարեն, քանի որ գործը չի փակվել։ Այն ժամանակ նման փորձ արեցին, մեր փաստաբան Աշոտ Սարգսյանն էլ միջնորդություն ներկայացրեց, դատավորն անընդհատ մերժում էր, իսկ հետո գիտե՞ք՝ ինչ եղավ այդ դատավորի ճակատագիրը, դատավոր Ուզունյանը գնաց, դատարանի նախագահ դարձավ։ Դրա համար եմ միանշանակ պնդում, որ իշխանությունները չցանկացան բացահայտել։ Վազգեն Մանուկյանն էլ հայտարարում էր, թե սա ռոմանտիկների գործ է։

– Շատ է քննարկվում, որ Հոկտեմբերի 27-ը կանխեց Մեղրիի փոխանակման տարբերակը։ Ի՞նչ է Ձեզ հայտնի։

–Կարծիք կա, որ Մեղրիի հարցը կապված է Հոկտեմբերի 27-ի հետ, և այդ կարծիքն գոյության իրավունք ունի, որովհետև այդ օրերին լրջորեն քննարկումներ էին ընթանում Մեղրիի վերաբերյալ, որին ընդդիմանում էին Կարեն Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանը։ Այստեղ թաքցնելու բան չկա, բոլորը գիտեն։ Բոլորը գիտեն, թե ինչպես է Անվտանգության խորհրդի նիստից հետո Կարեն Դեմիրճյանը վրդովված նստել մեքենան և ասել․ «Այդ սրիկաները Մեղրին ուզում են տալ»։ Քոչարյանի հայտարարությունը կա, որում նա ասել է․ «Մեղրին ի՞նչ է, մի քարքարոտ երկիր է, էլի»։ Օսկանյանն էլ նշել է, որ այն ժամանակ Մեղրիի հարցը կար։ Շատերը հանելուկային ձևով մահացան, ոմանք՝ ԱՄՆ-ում, որոնք կարող էին լուրջ վկայություններ տալ։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ