Լավրովը՝ Դոնբասում Կիևի կողմից թուրքական դրոնների կիրառման մասին
copy image url

Լավրովը՝ Դոնբասում Կիևի կողմից թուրքական դրոնների կիրառման մասին

Արտաքին 3 տարի առաջ - 14:37 28-10-2021

Մոսկվան ստուգում է Դոնբասում Կիևի կողմից թուրքական անօդաչուների կիրառման մասին տեղեկատվությունը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբը երեքշաբթի հայտնել է, որ զինվորականները հակամարտության գոտում առաջին անգամ կիրառել են «Բայրաքթար» անօդաչու թռչող սարք, այն կառավարվող ռումբով ոչնչացրել է հակառակորդի թնդանոթը։ Շփման գծի ողջ երկայնքով ռազմական ինքնաթիռների և անօդաչուների թռիչքներն արգելված են Մինսկի համաձայնագրերով։

«Վերջին հայտարարություններից, որոնցով լի են Կիևի իշխանությունները, և որոնցով այն հորդում է, շատ դժվար է պարզել՝ որտեղ է ճշմարտությունը, որտեղ՝ սուտը»,- ասել է Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով՝ Մոսկվան կստուգի այդ տեղեկությունը «բոլոր հնարավոր միջոցներով», այդ թվում՝ Դոնբասի ներկայացուցիչների հետ շփումներում։

Ամենից շատ դիտված