Օրվա որ ժամին կատարված ՊՇՌ թեստի արդյունքն է առավել ճշգրիտ. գիտնականներ
copy image url

Օրվա որ ժամին կատարված ՊՇՌ թեստի արդյունքն է առավել ճշգրիտ. գիտնականներ

Արտաքին 3 տարի առաջ - 14:44 27-10-2021

Ամերիկյան Վանդերբիլտի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ կորոնավիրուսային վարակի համար ՊՇՌ թեստի ճշգրտությունը կախված է օրվա ժամից, թե երբ է կատարվել այդ թեստը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։

«Հետազոտողները պարզել են, որ մարդկանց՝ ճշգրիտ դրական թեստի արդյունքի հավանականությունը երկու անգամ բարձր է, եթե նրանք թեստավորվում են կեսօրին, համեմատած գիշերը կատարված թեստավորման հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Այս տարբերության պատճառը անվանում են բնական ցիրկադային ռիթմ. կեսօրին կորոնավիրուսն ավելի ակտիվորեն է վիրուսային մասնիկներն անջատում վարակված բջիջներում։

«Օրվա օպտիմալ ժամին COVID-19-ի թեստ կատարելը մեծացնում է թեստի զգայունությունը և օգնում է մեզ ճշգրիտ ախտորոշել այն մարդկանց, ովքեր կարող են վարակված լինել, բայց որոնց հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների»,- ասում է Վանդերբիլտի համալսարանի կենսաբանական գիտությունների պրոֆեսոր Կարլ Ջոնսոնը:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի