Ուկրաինան Դոնբասում առաջին անգամ թուրքական Bayraktar անօդաչու սարքեր է կիրառել
copy image url

Ուկրաինան Դոնբասում առաջին անգամ թուրքական Bayraktar անօդաչու սարքեր է կիրառել

Արտաքին 3 տարի առաջ - 10:03 27-10-2021

Ուկրաինական բանակը Դոնբասում առաջին անգամ թուրքական Bayraktar TB2 հարվածային անօդաչուներ է կիրառել։ Այս մասին Facebook-ի իր էջում հաղորդել է կամավոր Ռոման Դոնիկը։

Նրա խոսքով, Ուկրաինայի ԶՈՒ-ն հակառակորդի հրետանուն հարվածներ է հասցրել Դոնեցկի մարզի Գրանիտնոե բնակավայրի մոտ։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ Թուրքիայի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը հղի է վտանգով, որ Ուկրաինան կարող է հետագայում դրանք օգտագործել իր ժողովրդի դեմ։ Նա նաև նշել է, որ թուրքական կողմը քաջատեղյակ է Ռուսաստանի դիրքորոշմանը Դոնբասում նման մարտական ​​համակարգերի կիրառման սպառնալիքի վերաբերյալ։

Ամենից շատ դիտված