«Ուկրաինան չպետք է օգտագործի «թուրքական Bayraktar» արտահայտությունը․ Թուրքիայի ԱԳՆ
copy image url

«Ուկրաինան չպետք է օգտագործի «թուրքական Bayraktar» արտահայտությունը․ Թուրքիայի ԱԳՆ

Արտաքին 3 տարի առաջ - 18:12 31-10-2021

Ուկրաինան պետք է դադարեցնի օգտագործել «թուրքական բայրաքթար» արտահայտությունը Դոնբասում օգտագործվող գրոհային անօդաչու թռչող սարքերի համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո, հայտնում է ABC Gazetesi-ն։

«Դա կարող է պատրաստված լինել Թուրքիայում, բայց այն պատկանում է Ուկրաինային, դրա համար Թուրքիային չի կարելի մեղադրել: Ուկրաինան պետք է դադարեցնի մեր անունը օգտագործել... Եթե որևէ երկիր դրանք գնում է մեզանից, այլ երկրից, այդ զենքը չի կարելի անվանել թուրքական, ռուսական կամ ուկրաինական: Եթե պետությունը այն գնում է մեզանից, դա արդեն թուրքական ապրանք չէ»,- նշել է Չավուշօղլուն։

Նրա խոսքով՝ ահաբեկչության դեմ պայքարի ընթացքում Թուրքիան բախվել է տարբեր երկրների տարբեր տեսակների զենքերի։

«Երբեմն տարբեր երկրներում ահաբեկչության դեմ պայքարի ընթացքում մենք հանդիպում ենք տարբեր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի տարբեր զինատեսակների: Մենք երբեք չենք մեղադրում Ռուսաստանին, Ուկրաինան նույնպես պետք է դադարի օգտագործել մեր անունը»,- ասել է նախարարը:

Նշենք, որ Թուրքիան Bayraktar TB2 անօդաչու սարքեր է վաճառել նաև Քաթարին, Ադրբեջանին և Լեհաստանին։

Ամենից շատ դիտված