Գիտնականները բացատրել են, թե ինչպես է հետքովիդային համախտանիշն արտահայտվում երեխաների մոտ
copy image url

Գիտնականները բացատրել են, թե ինչպես է հետքովիդային համախտանիշն արտահայտվում երեխաների մոտ

Արտաքին 3 տարի առաջ - 09:32 27-10-2021

Գերմանացի գիտնականները բացահայտել են երեխաների և դեռահասների վրա COVID-19-ի երկարաժամկետ ազդեցության հետ կապված ախտանիշների ցանկն ու ծանրությունը: Հետազոտության արդյունքները հրապարակված են medRxiv.org-ում։

Գիտնականները հետազոտություն են իրականացրել, որի շրջանակում առողջության ապահովագրություն տրամադրող մի շարք ընկերությունների 2019թ.-ի հունվարից մինչև 2020թ.-ի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածի ստանդարտ բժշկական տվյալները միավորել են մեկ բազայում և մշակել այդ տեղեկատվությունը:

Նրանք ընտրել են 157 հազար մարդու, որոնց մոտ COVID-19-ն է ախտորոշվել մինչև 2020թ.-ի հունիսի 30-ը։ Նրանցից ավելի քան 145 հազարը եղել են մեծահասակներ և մոտ 12 հազար մինչև 17 տարեկան երեխաներ և դեռահասներ։

Գիտնականներին հաջողվել է պարզել, որ հետքովիդային համախտանիշ ունեցող երեխաների շրջանում տարածված է հոգնածության, անհանգստության և ընկճախտի մշտական զգացումը, գլխացավը և որովայնի հատվածում ցավը, սոմատիկ խանգարումները։ Ավելի փոքր տարիքային խմբում հոգեկան խանգարման հետ կապված ախտանշաններ են հայտնաբերվել:

Ամենից շատ դիտված