Շոկոլադը կարող է բարձրացնել տրամադրությունը, սակայն դրա չափից շատ օգտագործումը վտանգավոր է։ Այս դիրքորոշումը, Radio Sputnik-ին տված հարցազրույցում, հայտնել է սննդաբան Մարգարիտա Կորոլյովան։
«Նույնիսկ «շոկոլադ» բառը էնդորֆինների արտազատում է առաջացնում: Շոկոլադն այն մթերքն է, որը շատերին փրկում է գորշությունից ու վատ տրամադրությունից»,- ասել է սննդաբանը։
Նա բացատրել է, որ այս մթերքը պարունակում է տրիպտոֆան՝ մի նյութ, որը նպաստում է օրգանիզմում էնդորֆինների արտադրությանը:
Ընդ որում, կորոնավիրուսով հիվանդացածներին մի որոշ ժամանակ խորհուրդ է տրվում սննդակարգից բացառել քաղցրավենիքը, շոկոլադը, խմորեղենն ու հացը, ինչպես նաև կիսաֆաբրիկատները՝ խոզապուխտը, կոտլետները, ֆասթֆուդը։