Թբիլիսիում և Իմերեթում բացահայտվել են կեղծ COVID-անձնագրերի պատրաստման և բացասական ՊՇՌ թեստերի մի քանի փաստ։ Պատասխանատվության են ենթարկվել 9 մարդ, մեղադրյալներից մեկը ձերբակալվել է։ Այս մասին այսօր հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը։
«Նովոստի-Գրուզիա» գործակալության փոխանցմամբ՝ հետաքննությունը պարզել է, որ խաբեբաները գործարք են կնքել զբոսաշրջային ընկերության հետ և արտասահման մեկնող քաղաքացիների համար պատրաստել են կեղծ քովիդ-անձնագրեր և ՊՇՌ թեստերի բացասական արդյունքներ։ Ծառայությունն արժեցել է 70 եվրո։
Քննչական գործողությունների արդյունքում առգրավվել են կեղծ փաստաթղթերը և կնիքները, ինչպես նաև դրանք պատրաստելու համար օգտագործվող համակարգչային տեխնիկան։