ՊՆ ներկայացուցիչն անպատասխան թողեց սահմանային վիճակի մասին լրագրողների հարցերը (Տեսանյութ)

Ներքին 3 տարի առաջ - 14:55 26-10-2021

Ինչպես տեղեկացրել էինք, Ազգային ժողովում մեկնարկել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» թեմայով փակ քննարկումը:

Զեկուցման հնարավորություն ունեն ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Կամո Քոչունցը և ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը:

Քննարկումը նախաձեռնել են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։

Երբ ՊՆ ներկայացուցիչներն Անդրանիկ Քոչարյանի ուղարկեցությամբ ներ եկան, չպատասխանեցին լրագրողների հարցերին, իսկ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ նիստից հետո հնարավորություն կունենանք հարցեր ուղղել ՊՆ ներկայացուցչին։

Ամենից շատ դիտված