Անթալիայում 7 ռուսաստանցի զբոսաշրջիկ են ձերբակալել անտառը հրդեհելու համար
copy image url

Անթալիայում 7 ռուսաստանցի զբոսաշրջիկ են ձերբակալել անտառը հրդեհելու համար

Արտաքին 3 տարի առաջ - 13:39 25-10-2021

Թուրքիայի Անթալիա հանգստավայրում 7 ռուսաստանցի զբոսաշրջիկ են ձերբակալել: Նրանք կասկածվում են անտառը հրդեհելու մեջ։ Կալանավորման մասին արդեն հայտնի է ՌԴ գլխավոր հյուպատոսությանը։

Հայտնի է, որ ռուսաստանցիները արշավել են Անթալիայի մերձակայքում գտնվող «Լիկիայի արահետով»։ Նրանք բերման են ենթարկվել տեղի ոստիկանության աշխատակիցների կողմից՝ Չագլարջայի շրջանի անտառը հրդեհելու կասկածանքով:

Երդվյալ թարգմանչի ներկայությամբ կասկածյալների և վկաների ցուցմունքների արձանագրություն է կազմվել։

ՌԴ գլխավոր հյուպատոսության աշխատակիցը հանդիպել է ձերբակալված անձանց հետ: Նրանք դատարանի որոշմամբ կալանքի տակ կմնան նախաքննության ընթացքում:

Ամենից շատ դիտված