Կորոնավիրուսով հիվանդների մեկ քառորդը հոգեկան շեղումներ են ունենում
copy image url

Կորոնավիրուսով հիվանդների մեկ քառորդը հոգեկան շեղումներ են ունենում

Ավելին 3 տարի առաջ - 22:52 24-10-2021

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսն առաջացնում է հիշողության խնդիրներ և հոգեկան խանգարումներ նույնիսկ հիվանդությունից ամիսներ անց: Այս մասին շաբաթ՝ հոկտեմբերի 23-ին, հաղորդել է NBC News-ը:

Icahn-ի Բժշկական դպրոցի հետազոտողները պարզել են, որ COVID-19- ից ապաքինված մարդկանց մոտ 24%-ը շարունակում է ճանաչողական դժվարություններ ունենալ, այդ թվում ՝ հիշողության, բազմակի առաջադրանքների կատարման, մշակման արագության և կենտրոնացման խնդիրներ: Նրանք հետազոտել են 740 հիվանդի, ովքեր բուժվել էին Նյու Յորքի Mount Sinai համակարգում համաճարակի սկզբից:

«Մենք տեսնում ենք երկարաժամկետ կոգնիտիվ խանգարումներ տարբեր տարիքային խմբերում», - ասել է հետազոտության հեղինակ Ժակլին Բեքերը:

Նրա խոսքով՝ ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել ճանաչողական խանգարումների համեմատաբար բարձր մակարդակ նույնիսկ հիվանդությունից յոթ ամիս անց:

Ըստ նոր ուսումնասիրության՝ ամենատարածված ճանաչողական դեֆիցիտը, որը ազդում է կորոնավիրուսից հետո գրեթե յուրաքանչյուր չորրորդ հիվանդի վրա, նոր հիշողությունների պահպանման խնդիրն էր: Նշվում է, որ հիվանդները խնդիրներ են ունեցել վերհիշելու հետ: Այլ խնդիրները ներառում էին մշակման անբավարար արագությունը և գործադիր գործառույթները, ներառյալ՝ նախաձեռնելու, պլանավորելու, կազմակերպելու և դատողություններ անելու ունակությունը:

Միեւնույն ժամանակ, խնդիրներ կարող են ծագել ոչ միայն տարեցների, այլեւ երիտասարդների շրջանում: Բացի այդ, հիվանդության թեթև ձևը չի պաշտպանում հիշողության խնդիրներից: Հետևաբար, Բեքերը խորհուրդ է տալիս կորոնավիրուսով վարակվելուց հետո հոգեկան առողջության խնդիրների հետազոտություն՝ անկախ հիվանդի տարիքից:

Հոգեբուժության պրոֆեսոր և Կալիֆորնիայի համալսարանի Լոս Անջելեսի կլինիկայի տնօրեն Հելեն Լավրեցկին նշում է, որ որոշ հիվանդներ չեն կարողանում հոգալ իրենց մասին հիվանդանոցից դուրս գրվելուց հետո:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Օդեսայի դիակիզարանը աշխատում է առանց ընդհատումների՝ մեծ թվով մահերի պատճառով, որոնցից շատերը կորոնավիրուսով էին հիվանդ:

Ամենից շատ դիտված