Հայաստանում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի 1962 նոր դեպք է հաստատվել
copy image url

Հայաստանում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի 1962 նոր դեպք է հաստատվել

Ներքին 3 տարի առաջ - 12:46 23-10-2021

Հայաստանում հոկտեմբերի 22-ին կատարվել է 16 հազար 888 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1962 նոր դեպք: Առկա է 1219 առողջացած, գրանցվել է 31 մահվան դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 22-ին արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1256 է:

Հոկտեմբերի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 293 014 դեպք, որոնցից 259 705-ն` առողջացած, 5975-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում փաստացի բուժում է ստանում 26 078 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 975 680 թեստավորում:

Ամենից շատ դիտված