Կինոստուդիայի ներկայացուցիչները հայտարարություն են տարածել՝ Բոլդուինի մասնակցությամբ ողբերգական միջադեպի կապակցությամբ
copy image url

Կինոստուդիայի ներկայացուցիչները հայտարարություն են տարածել՝ Բոլդուինի մասնակցությամբ ողբերգական միջադեպի կապակցությամբ

Ավելին 3 տարի առաջ - 12:01 22-10-2021

ԱՄՆ-ում «Ժանգը» ֆիլմի արտադրությամբ զբաղվող կինոստուդիայի ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարությամբ։

Այժմ ֆիլմի արտադրությունը դադարեցվել է անորոշ ժամանակով: Ստուդիայի ներկայացուցիչը հայտարարության մեջ ասել է, որ «ամբողջ դերասանական կազմը և անձնակազմը ցնցված են» այս ողբերգությունից, գրում է FoxNews-ը։ Նրանք իրենց խորին ցավակցությունն են հայտնել Գալինայի ընտանիքին և ընկերներին։ Այժմ նկարահանող խումբը համագործակցում է Սանտա Ֆեի ոստիկանության բաժանմունքի հետաքննության հետ։

Ինչ վերաբերում է անձամբ Բոլդուինին, նա հարցաքննվել է քննիչների կողմից եւ ազատ արձակվել: Ձերբակալություն կամ մեղադրանքներ չեն առաջադրվել։

Հիշեցնենք, որ ողբերգությունը տեղի է ունեցել այսօր՝ Ալեք Բոլդուինի մասնակցությամբ «Ժանգ» վեսթերնի նկարահանումների ժամանակ։ Դերասանը կրակել է ատրճանակից, որը պետք է լիցքավորված լիներ դատարկ պարկուճներով։

Կրակոցի պահին գնդակը կամ դրա բեկորները դիպել են մոտակայքում գտնվող երկու մարդու՝ ռեժիսոր Ջոել Սոուզանին և օպերատոր Գալինա Հաթչինսին։ 42-ամյա ուկրաինուհին տեղում մահացել է, իսկ ռեժիսորը ծայրահեղ ծանր վիճակում է։

Ամենից շատ դիտված