Լատվիայում մայիսի 9-ը սահմանվել է որպես Ուկրաինայում զոհվածների հիշատակի օր
copy image url

Լատվիայում մայիսի 9-ը սահմանվել է որպես Ուկրաինայում զոհվածների հիշատակի օր

Արտաքին 3 տարի առաջ - 11:37 08-04-2022
Լատվիայում այս տարվա մայիսի 9-ը սահմանվել է որպես Ուկրաինայում զոհվածների հիշատակի օր։ Երկրի Սեյմն ապրիլի 7-ին վերջնական ընթերցմամբ ընդունել է համապատասխան օրենքը, որը կգործի միայն այս տարի։
Փաստաթղթում ասվում է, որ մայիսի 9-ին Լատվիայի պետական ​​դրոշները սգո ժապավենով պետք է կախվեն պետական, մասնավոր և իրավաբանական անձանց պատկանող շենքերի, բնակելի շենքերի, ինչպես նաև Լատվիայի նախագահի նստավայրի հարևանությամբ՝ Սեյմի և Նախարարների կաբինետի գլխավոր շենքի վրա։ Երկրի դրոշի կողքին պետք է տեղադրվի նաև Ուկրաինայի դրոշը։
Այդ օրը պետական ​​կառույցները չպետք է զանգվածային տոնական միջոցառումներ անցկացնեն, իսկ եթե նման միջոցառումների թույլտվություն արդեն տրվել է, ապա հրահանգվել է չեղարկել դրանք։
Բացի այդ, 2022 թվականի մայիսի 9-ին և 10-ին նաև պիրոտեխնիկայի օգտագործման արգելք է սահմանվել։
Օրենքի նպատակն է լատվիական հասարակության ուշադրությունը հրավիրել Ուկրաինայում Ռուսաստանի նախաձեռնած ռազմական ագրեսիային և համերաշխություն հայտնել ուկրաինացի ժողովրդին՝ երկրի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության համար պայքարում, գրում է Latvijās Ziņas-ը։

Ամենից շատ դիտված