Անգլիայի բնակիչներից մեկի վրա լցվել են ինքնաթիռից թափված թափոնները։ Այս մասին գրում է LADBible թերթը: Տղամարդու խոսքով՝ այդ պահին նա աշխատում էր իր այգում:
Զայրացած բրիտանացին որոշել է հանրությանը պատմել միջադեպի մասին: Դրա համար տղամարդը դիմել է իր քաղաքի վարչակազմի ներկայացուցիչ Կարեն Դևիսին: Կնոջ խոսքով՝ իր հաճախորդի ամբողջ այգին և ինքը անձամբ ծածկված է եղել կոյուղաջրերով:
Բայց, ինչպես պարզաբանել է Դևիսը, տուժողը դատի չի տա ավիաընկերությանը: Նա վստահ չէ, թե կարող է շահել գործը, և կարծում է, որ թափոններով կեղտոտված տարածքն արժանի չէ այդքան նյարդայնանալու:
Այնուամենայնիվ, տղամարդը առաջինը չէ, որ բախվում է այս խնդրին: Ինչպես պատմել է Կարենը, ամեն տարի լինում են նման դեպքեր, երբ ինքնաթիռից հեղուկ թափոններն անսպասելիորեն լցվում են մարդկանց վրա:
«Հուսով եմ, որ դա երբեք չի կրկնվի մեր քաղաքի որևէ բնակչի հետ»,- եզրափակել է Դևիսը: