Թբիլիսիում ոստիկանության աշխատակիցները թարմ հետքերով բերման են ենթարկել երեք մարդու՝ ենթադրաբար ՌԴ քաղաքացի Անաստասիա Շատալովայի սպանության հետաքննության շրջանակում, հաղորդում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ կասկածյալներից մեկը հրազենից մի քանի անգամ կրակել է 1994թ.-ին ծնված աղջկա վրա, որը ստացած վնասվածքներից տեղում մահացել է:
Դրանից հետո տղամարդը փախել է դեպքի վայրից, նրան տարել է ծանոթը, իսկ դրանից հետո նա գնացել է ներգրավված երրորդ անձի տուն, որը կալանավորման ժամանակ պատշգամբից ինքնաշեն նռնակ է նետել ոստիկանների ուղղությամբ. զինամթերքը վնասազերծվել է: