ՌԴ ԱԳՆ-ն նոտա է հղել վրացի գործընկերներին՝ ՌԴ քաղաքացու սպանության գործով իրավական օգնություն ցուցաբերելու խնդրանքով: Ավելի վաղ հաղորդագրություններ են ստացվել, որ Վրաստանում սպանվել է ռուսաստանցի Անաստասիա Շատալովան:
Մոսկվան Թբիլիսիին խնդրել է օգնություն ցուցաբերել հանցագործության փաստի վերաբերյալ տեղի իրավասու մարմիններից տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև զոհվածի մարմինը նրա հարազատներին փոխանցելու հարցում: Նշվում է, որ Շատալովայի հայրը ժամանել է Վրաստանի մայրաքաղաք, և հյուպատոսական բաժնի աշխատակիցները մշտական կապի մեջ են նրա հետ:
Վերջին երեք ամիսների ընթացքում սա Վրաստանում օտարերկրացու սպանության երրորդ դեպքն է: Հուլիսին Ավստրալիայի քաղաքացուհուն մահացած էին գտել Թբիլիսիի Մթածմինդա լեռան վրա, մեկ շաբաթ առաջ Գորիի Քուր գետում հայտնաբերվել էր Մեծ Բրիտանիայի քաղաքացու դին: