Ամերիկացի գիտնականները պարզել են, որ բնական նարնջի հյութում պարունակվող նյութերը բարենպաստ ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա, նվազեցնում են օքսիդատիվ սթրեսը և բորբոքումները: Հետազոտական հոդվածը հրապարակված է Advances in Nutrition գիտական ամսագրում:
Թաֆթսի համալսարանի և Ջորջ Մեյսոնի համալսարանի գիտնականները վերլուծել են 21 հետազոտություն, որոնցում մասնակցել են 307 առողջ մեծահասակ և 327 մեծահասակ, ովքեր ռիսկի են ենթարկվում քրոնիկ բորբոքման հետ կապված հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են սրտի հիվանդությունները և շաքարախտը:
Արդյունքում, փորձագետները պարզել են, որ 100%-անոց նարնջի հյութը, որը չի պարունակում շաքար, իջեցնում է ինտերլեյկին 6 բորբոքային ցուցիչի մակարդակը: Դա տեղի է ունենում ինչպես առողջ մարդկանց, այնպես էլ նրանց մոտ, ովքեր խնդիրներ ունեն:
Այս ազդեցությունը կապված է ասկորբինաթթվի և հյութի մաս կազմող ֆլավոնոիդների հետ, որոնք ազդում են մարմնի օքսիդացնող և բորբոքային համակարգերի վրա: