Սեզոնային գրիպի կամ սուր շնչառական հիվանդությունների թվաքականի աճի միտում չի արձանագրվել․ ՊՆ
copy image url

Սեզոնային գրիպի կամ սուր շնչառական հիվանդությունների թվաքականի աճի միտում չի արձանագրվել․ ՊՆ

Ներքին 3 տարի առաջ - 14:24 19-10-2021

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով սեզոնային գրիպին ու պատվաստումներին։

«Ի պատասխան սոցիալական ցանցերի որոշ օգտատերերի կողմից հնչեցված մտահոգությանը, թե զինված ուժերում սեզոնային գրիպի մեծ տարածում է նկատվում, և, բացի դրանից, զինծառայողները չեն պատվաստվում COVID-19-ի դեմ, հայտնում ենք, որ անհանգստության որևէ պատճառ չկա»,-նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ սեզոնային գրիպի կամ սուր շնչառական հիվանդությունների թվաքականի աճի միտում չի արձանագրվել, իսկ պատվաստումները ոչ միայն իրականացվում են, այլև դրա ցուցանիշները էապես բարձր են, քան քաղաքացիական բնակչության շրջանում։

Ամենից շատ դիտված