Շոումեն Մաքսիմ Գալկինը Instagram-ի իր էջում տեղադրել է տեսանյութ Նիկոլայ Բասկովի ծննդյան տոնակատարությունից: Այնտեղ են հավաքվել բազմաթիվ հայտնիներ: Բայց, իհարկե, հասարակության ուշադրությունը սեւեռված էր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալլա Պուգաչովայի՝ Գալկինի կնոջ վրա: Բանն այն է, որ 72-ամյա Պրիմադոննան ոչ միայն շքեղ տեսք ուներ, այլև պարեր էր կազմակերպում իր դստեր հետ:
Աստղային զույգը պարել է «Девушка из высшего общества» երգի ներքո: Պուգաչովան ցուցադրել է մի քանի նրբագեղ շարժումներ և աչքով արել Գալկինի հետևորդներին:
Գալկինի հետևորդները հիացած էին, թե ինչ տեսք ունի իրենց սիրելի երգչուհին:
«Ալլա Բորիսովնան գեղեցկուհի է, կեցցե», - գրել է ընթերցողներից մեկը:
«Ալլան չի փոխվում: Դե, աստղ է», - հայտարարել է մեկ ուրիշը:
«Ինչ էներգիա է գալիս ձեզանից !!! Superrr! Ամեն ինչ շատ շատ գեղեցիկ է», - ասված է ևս մեկ մեկնաբանությունում:
Այնուամենայնիվ, որոշ հետևորդների զայրացրել է այն փաստը, որ բոլոր աստղերը պարում էին միմյանց մոտ և առանց դիմակների էին: