Թուրքիայի արևելքում գտնվող Էլազըղի օդանավակայանը 45 օրով փակվել է՝ կապված թռիչքուղու սպասարկման աշխատանքների հետ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի Պետական օդանավակայանների կառավարման վարչությունը (DHMİ), փոխանցում է ermenihaber-ը։
Հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 28-ն ընկած ժամանակաշրջանում օդային ճանապարհով Էլազըղ հասնել ցանկացողները սպասարկվելու են Մալաթիայի և Բինգյոլի օդանավակայաններում։