ՎՐԱՍՏԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՇՎԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ Է ՌԴ-Ի ՌՄԲԱԿՈԾԱԾ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ
copy image url

ՎՐԱՍՏԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՇՎԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ Է ՌԴ-Ի ՌՄԲԱԿՈԾԱԾ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ

Արտաքին 4 տարի առաջ - 12:58 12-02-2021

Վրաստանը Թուրքիայի հաշվին վերականգնում է Մառնեուլի ռազմական օդանավակայանը, որը ռմբակոծվել էր ռուսական ավիացիայի կողմից 2008 թ.: Այս մասին հայտնում է Anadolu-ն՝ հղում կատարելով Վրաստանի խորհրդարանի պաշտպանության կոմիտեի 2020 թ. հաշվետվությանը:

Օդանավակայանը վերականգնվելու է Թուրքիայի կողմից հատկացված միջոցներով: Նշվում է, որ 2020 թվականի հոկտեմբերին Թուրքիան Վրաստանին հատկացրել է շուրջ 14 միլիոն դոլար ռազմական ծախսերի համար:

«Ռազմական կարիքների համար հատկացված միջոցները ծախսվելու են ապրանքների և ծառայությունների գնման համար, գերադասելի է թուրքական ընկերություններից և կազմակերպություններից, ինչպես նաև պետք է իրականացվի Մառնեուլի օդանավակայանի արդիականացում»,- ասվում է հայտարարության մեջ:

2008 թ. օգոստոսի սկզբին Վրաստանի և Հարավային Օսիայի միջև հակամարտություն է ծագել: Օգոստոսի 8-ի գիշերը վրացական զորքերը կրակ են բացել մասամբ ճանաչված պետության ուղղությամբ:

Հարձակումը կատարվել է «Գրադ» բազմակի արձակող հրթիռային կայանքներից, Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալը ոչնչացվել է: Տեղի բնակիչների անվտանգությանը սպառնացող վտանգի հետ կապված, որոնց մեծ մասը ռուսներ էին, Ռուսաստանը զորք է ուղարկել հանրապետություն: Վրացական զորքերը դուրս են մղվել հնգօրյա ռազմական գործողություններից հետո:

Ավելի վաղ ՄԻԵԴ-ը չէր ընդունել Թբիլիսիի մեղադրանքները, որոնք ուղղված էին Մոսկվային 2008 թվականի իրադարձությունների կապակցությամբ:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի