McDonald´s-ը կսկսի վաճառել բուսական մսով «արհեստական» McPlant բուրգերներ: Նոր տեսակի բուրգերները կհայտնվեն Միացյալ Նահանգների արագ սննդի ցանցի որոշ ռեստորաններում, հաղորդում է CNBC-ն:
«Արհեստական» բուրգերը բաղկացած կլինի ոլոռից, բրնձից, կարտոֆիլից, ճակնդեղից և պանրի կտորից: Ընդ որում, McDonald's-ում պնդում են, որ սա ժամանակավոր փորձարկում է, որը պետք է ցույց տա, թե ինչպես է արհեստական մսի ներդրումն ազդում ռեստորանների աշխատանքի ընդհանուր ցուցանիշների վրա: Միևնույն ժամանակ ճաշացանկում նորույթի հայտնվելը բարդացնում է արտադրության գործընթացը՝ սաստկացնելով աշխատուժի պակասը երկրում, նշում է պարբերականը:
Իր հերթին, բուսական հիմքով միս առաջարկելով, ընկերությունը ցանկանում է նոր սպառողներ ներգրավել: Ավելին, այս բուրգերներն ավելի թանկ կլինեն, քան ստանդարտ առաջարկները: