Հայտնի է, թե որ մթերքներն են նվազեցնում մահվան ռիսկը. գիտնականներ
copy image url

Հայտնի է, թե որ մթերքներն են նվազեցնում մահվան ռիսկը. գիտնականներ

Արտաքին 3 տարի առաջ - 15:08 14-10-2021

Իրանի և Կանադայի գիտնականները հրապարակել են հետազոտություն, որում ներկայացրել են տվյալներ մահվան ռիսկի նվազեցման վրա որոշ միկրոտարրերի ազդեցության մասին: Հոդվածը հրապարակվել է BMJ ամսագրում:

Հետազոտությանը մասնակցել է 18-98 տարեկան մոտ 120 հազար մարդ, նրանցից ոմանք ենթարկվել են մշտադիտարկման մի քանի տասնամյակ:

Պարզվել է, որ ճարպաթթուների, մասնավորապես ալֆա-լինոլեաթթվի (ALA) կանոնավոր օգտագործումը դրական ազդեցություն է ունենում մարդու օրգանիզմի վրա և կարող է նվազեցնել տարբեր հիվանդություններից մահվան ռիսկը, այդ թվում՝ իշեմիկ հիվանդությունից և քաղցկեղից:

«ALA-ի օգտագործման օրական 1 գրամով ավելացումը, որը համարժեք է մեկ ճաշի գդալ կանոլայի ձեթի կամ հունական ընկույզի 0.5 ունցիայի (մոտ 14 գ - խմբ.), կապված է բոլոր պատճառներից մահացության ռիսկի 5% նվազեցման հետ»,- ասվում է հոդվածում:

Ալֆա-լինոլեաթթուն պարունակվում է սոյայի, հունական ընկույզի, կանոլայի ձեթի, կտավատի և չիայի սերմերի մեջ և ունի հակաբորբոքային հատկություններ, նշում են փորձագետները:

Ամենից շատ դիտված