Թուրքիայում լրտեսության կասկածանքով ձերբակալվածները ծագումով Չեչնիայից են. աղբյուր
copy image url

Թուրքիայում լրտեսության կասկածանքով ձերբակալվածները ծագումով Չեչնիայից են. աղբյուր

Արտաքին 3 տարի առաջ - 15:08 11-10-2021

Թուրքիայում ռուսական անձնագրերով ձերբակալված վեց անձինք ծագումով Չեչնիայից են, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով թուրքական ոստիկանության աղբյուրին:

Ավելի վաղ CNN Turk հեռուստաալիքը հաղորդել էր, որ թուրքական հատուկ ծառայությունները լրտեսության կասկածանքով ձերբակալել են Ռուսաստանի Դաշնության անձնագրերով վեց մարդու: Հեռուստաալիքի տվյալներով՝ ռեյդերն անցկացվել են Ստամբուլում և Անթալիայում: Միևնույն ժամանակ, ձերբակալվածների ազգության մասին չի հաղորդվել:

Հայտնի է դարձել նաև, որ բացի ռուսական անձնագրերից, ուժայինները ձերբակալվածների մոտ նաև զենք են հայտնաբերել: Չարամիտները, նախնական տվյալներով, գաղտնի տեղեկատվություն ստանալու նպատակով հարձակումներ էին ծրագրում օտարերկրացիների վրա: Նրանց մեղադրում են «քաղաքական և ռազմական լրտեսության» մեջ:

ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ հետևում են Թուրքիայում վեց քաղաքացիների ձերբակալման հետ կապված իրավիճակին: