Ավստրիայում կանցլերի կոալիցիոն գործընկերները պահանջում են հրաժարական տալ
copy image url

Ավստրիայում կանցլերի կոալիցիոն գործընկերները պահանջում են հրաժարական տալ

Արտաքին 3 տարի առաջ - 22:56 08-10-2021

Ավստրիայում կանցլեր Սեբաստիան Կուրցի դեմ կոռուպցիոն գործի պատճառով նրա կոալիցիոն գործընկերները պահանջում են նրա հրաժարականը: Այդ մասին Der Standard-ը հայտնել է ուրբաթ՝ հոկտեմբերի 8 -ին:

Կուրցի կուսակցության կրտսեր կոալիցիոն գործընկերը «Կանաչներ» կուսակցությունը բանակցություններ է վարել երեք ընդդիմադիր կուսակցությունների հետ, որոնք ավելի վաղ կոչ էին արել Կուրցին հրաժարական տալ և այժմ պատրաստվում է երեքշաբթի խորհրդարանի հատուկ նիստին անվստահություն հայտնել: Որպեսզի որոշումը հաջող լինի, «Կանաչները» պետք է աջակցի դրան:

«Կանաչների» ղեկավարությունը հայտարարել է, որ կուսակցությունը չի ցանկանում շարունակել դաշինքը կանցլերի հետ և պահանջում է իր Ավստրիայի ժողովրդական կուսակցությունից առաջարկել մեկ այլ «անբասիր թեկնածու» վարչապետի պաշտոնում:

Խորհրդարանի արտահերթ նստաշրջանը տեղի կունենա երեքշաբթի: Այն կդիտարկի Կուրցի դեմ հետաքննությունը և խուզարկությունները նրա կուսակցության գրասենյակում և շտաբում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ավստրիայում կանցլերի գրասենյակում կոռուպցիայի գործով խուզարկություններ էին իրականացվել: Մի քանի քննիչ եկել են Սեբաստիան Կուրցի՝ Վիեննայի կենտրոնում գտնվող կուսակցության գրասենյակ՝ խուզարկության թույլտվությամբ:

Ավստրիայի կանցլերն իր հերթին հերքել է կոռուպցիայի մեղադրանքները: Սեբաստիան Կուրցն ասում է, որ իրեն չի անհանգստացնում կոռուպցիայի հետաքննությունը, քանի որ նա մեղավոր չէ:

Ամենից շատ դիտված