Հայտնի են Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրները
copy image url

Հայտնի են Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրները

Արտաքին 3 տարի առաջ - 13:47 08-10-2021

2021թ.-ին Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են դարձել ռուսական «Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովը և ֆիլիպինցի լրագրողուհի Մարիա Ռեսան: Նրանց անունները հոկտեմբերի 8-ին հայտարարել է Նոբելյան կոմիտեն:

Մրցանակը տրվել է «խոսքի ազատությունը պաշտպանելու ջանքերի համար, որը ժողովրդավարության և տևական խաղաղության նախապայման է»:

Անցած տարի խաղաղության մրցանակը ստացել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը՝ քաղցի դեմ պայքարի համար:

Ամենից շատ դիտված