Ամերիկացին սպանել է դեղագործ եղբորը՝ կորոնավիրուսի պատվաստանյութի պատճառով
copy image url

Ամերիկացին սպանել է դեղագործ եղբորը՝ կորոնավիրուսի պատվաստանյութի պատճառով

Ավելին 3 տարի առաջ - 20:32 08-10-2021

Միացյալ Նահանգներում ոստիկանությունը հետաքննում է Մերիլենդում տեղի ունեցած սպանությունը: Պատվաստումներին դեմ հանդես եկող տղամարդը կրակել և սպանել է իր դեղագործ եղբորը և նրա կնոջը: Այս մասին գրում է Fox News- ը:

Զույգի մահվան մեջ ոստիկանությունը կասկածում է դեղագործի եղբորը՝ Ջեֆրի Բերնհեմին,: Հետաքննության տվյալներով՝ նա հրազենով եկել է հարազատների տուն և սպանել նրանց:

Հետաքննության սկսվելուց հետո պարզվել է, որ այս սպանությունից մեկ օր առաջ Բերնհեմը սպանել էր Մերիլենդ նահանգում բնակվող մի կնոջ: Հետո նա վերցրել է նրա Lincoln մեքենան և գնացել հարազատների մոտ:

Բերնհեմի մայրը պատմել է, որ նա կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստումների ակտիվ հակառակորդ էր: Նա համոզված էր, որ իր եղբայրը, որը կլինիկայում աշխատում է որպես դեղագործ, թունավորում է մարդկանց, երբ մասնակցում է պատվաստումներին:

Բերնհեմը ուղարկվել է հոգեբուժական փորձաքննության: Հաղորդվում է, որ նա գտնվում է անկայուն վիճակում:

Ամենից շատ դիտված