Samsung-ի սմարթֆոններում թաքնված գործառույթ է հայտնաբերվել
copy image url

Samsung-ի սմարթֆոններում թաքնված գործառույթ է հայտնաբերվել

Արտաքին 3 տարի առաջ - 09:07 08-10-2021

Samsung ընկերությունը Galaxy Z Flip3 սմարթֆոնների վրա հատուկ տվիչներ է տեղադրում, որոնք գրանցում են սարքի ընկնելու բոլոր դեպքերը: Այս մասին Twitter-ում հաղորդել է Tron նիկով բլոգերը:

Նրա խոսքով, սմարթֆոնի վրա տեղադրված տվիչը հաշվում է արագացումը, որն առաջանում է ազատ անկման ժամանակ, որպեսզի հետագայում հաճախորդին մեղադրի Z Flip3-ը կոտրելու մեջ, եթե նա այն բերի երաշխիքային վերանորոգման: Ընդ որում, ազատ անկման նշաձողը սահմանված է մեկ մետր:

«Flip3-ը մի գցեք ձեր մահճակալին կամ բազմոցի վրա»,- զգուշացնում է բլոգերը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Samsung-ը չեղարկել է Galaxy S21 FE սմարթֆոնի շնորհանդեսը, որը նախատեսված էր հոկտեմբերի կեսերին: Ըստ արտահոսքերի, դրա համար մի քանի պատճառ կա. գլխավորը չիպերի համաշխարհային դեֆիցիտն է:

S21 FE-ի չեղարկման մյուս հնարավոր պատճառը Galaxy S22 սմարթֆոնն է: Ըստ վերջին արտահոսքերի, ընկերությունը նախատեսում է դեկտեմբերին, սովորականից շուտ ավելի շուտ, ներկայացնել իր առաջատար գիծը: Փորձագետների կարծիքով, դա կարող է ազդել հավանական գնորդների ընտրության վրա, որոնք «հնացած կիսադրոշակակիր» S21 FE-ի փոխարեն կսպասեն արդիական սարքավորումներով հագեցած նորույթին:

Ամենից շատ դիտված