Սաակաշվիլիի հետ թույլ չեն տվել հանդիպել հոգևորականին, որը եկել էր նրան հետ պահելու հացադուլից
copy image url

Սաակաշվիլիի հետ թույլ չեն տվել հանդիպել հոգևորականին, որը եկել էր նրան հետ պահելու հացադուլից

Արտաքին 3 տարի առաջ - 23:59 07-10-2021

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի հետ, որը գտնվում է Ռուսթավիի բանտում, ցանկացել է հանդիպել Զուգդիդի քաղաքի քահանա Ամբրոս Թորդիան: Նա հույս ուներ հանդիպել պետության նախկին ղեկավարի հետ, որպեսզի նրան սրբապատկեր փոխանցեր, օրհներ և փորձեր հետ պահել հացադուլը շարունակելուց:

Հոգևորականին թույլ չեն տվել տեսակցել քաղաքական գործչին, դա հիմնավորելով նրանով, որ բանտարկյալի հետ հանդիպելու իրավունք ունեն միայն փաստաբանները, հաղորդում է «Pirveli Arxi» հեռուստաալիքը:

Սաակաշվիլին ձերբակալվել է ուրբաթ՝ հոկտեմբերի 1 -ին, Վրաստան վերադառնալուց անմիջապես հետո: