Սերբիան երբեք չի անդամակցի ՆԱՏՕ-ին. այս մասին հայտարարել է ինովացիաների և տեխնոլոգիական զարգացման նախարար, Ռուսաստանի հետ համագործակցության հարցերով միջկառավարական կոմիտեի ղեկավար Նենադ Պոպովիչը, հաղորդում է Danas պորտալը:
Նախարարի խոսքով, Սերբիան ռազմական առումով չեզոք երկիր է, որը երբեք չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ: Նա նաև նշել է, որ Ռուսաստանի շնորհիվ Սերբիան դարձել է գազի տարանցիկ պետություն էներգետիկ ճգնաժամի պահին: Պոպովիչը նաև երախտագիտություն է հայտնել Մոսկվային Կոսովոյի հարցում Բելգրադին աջակցելու համար: