Եվրախորհրդարանը երեք երկրների մեղադրել է կիբերհարձակումների մեջ
copy image url

Եվրախորհրդարանը երեք երկրների մեղադրել է կիբերհարձակումների մեջ

Արտաքին 3 տարի առաջ - 15:16 07-10-2021

Եվրախորհրդարանը այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ընդունել է բանաձև, որը պարունակում է պնդումներ, որ Ռուսաստանը, Չինաստանը և Հյուսիսային Կորեան կիբերհարձակումներ են իրականացնում արևմտյան երկրների դեմ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Տարբեր պետական ​​սուբյեկտներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը և Հյուսիսային Կորեան, վնասաբեր կիբերգործողություններ են իրականացնում՝ ուղղված քաղաքական, տնտեսական, ինչպես նաև անվտանգության ոլորտում նպատակների ձեռք բերմանը»,- ասվում է փաստաթղթում:

Նշվում է, որ այդ գործողությունները ներառում են հարձակումներ չափազանց կարևոր ենթակառուցվածքների վրա, կիբերլրտեսություն և ԵՄ քաղաքացիների զանգվածային գաղտնալսում:

Ամենից շատ դիտված