Նավալնին արժանացել է ԶԼՄ-ների ազատության համար գերմանական մրցանակին
copy image url

Նավալնին արժանացել է ԶԼՄ-ների ազատության համար գերմանական մրցանակին

Արտաքին 3 տարի առաջ - 14:02 07-10-2021

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որը գտնվում է Վլադիմիրի շրջանի գաղութում, արժանացել է ԶԼՄ ոլորտի գերմանական «M100 Media Award» մրցանակին: Հանդիսավոր հանձնումը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին, Պոտսդամում: Նավալնիի անունից մրցանակը ստացել է նրա համախոհ Լեոնիդ Վոլկովը:

«M100 Media Award» մրցանակը շնորհվում է 2005թ.-ից՝ ԶԼՄ-ների և խոսքի ազատության պաշտպանության, ինչպես նաև ժողովրդավարական սկզբունքների ամրապնդման գործում ներդրած ավանդի համար: Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ն, ավելի վաղ այս մրցանակին են արժանացել նաև ռուսական «Դոժդ» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նատալյա Սինդեևան, ֆրանսիական Charlie Hebdo երգիծական ամսագիրը, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիմնադիր Բեռնար Քուշները և այլք:

Նավալնիին մրցանակը շնորհելով՝ դրա հիմնադիրները, ինչպես ասվում է նրանց հայտարարության մեջ, «շեշտում են անկախ ընդդիմության և քաղաքացիական հասարակության կողմից եվրոպական արժեքների պաշտպանության կարևորությունը», իսկ ռուսաստանցի ընդդիմադիրին մրցանակը շնորհելը հիշեցում է Ռուսաստանում քաղբանտարկյալների առկայության մասին, որոնք, ըստ իրավապաշտպանների, 400-ն են՝ ներառյալ Նավալնին:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում