ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը կարծիք է հայտնել, որ Facebook-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը, ի պատասխան օգտատերերի անվտանգության հարցում սոցցանցի անտարբերության մեղադրանքների, փորձել է ընկերությունը օրենսդրական բացերի զոհ ներկայացնել: Այս մասին Սնոուդենը գրել է Twitter-ի իր էջում:
Հոկտեմբերի 5-ին Facebook-ի նախկին գործադիր տնօրեն Ֆրենսիս Հաուգենը ԱՄՆ Սենատում լսումների ժամանակ հայտարարել է, որ Facebook-ն անտեսել է երեխաների համար իր արտադրանքի վտանգավորության վերաբերյալ հետազոտությունները: Ցուկերբերգը պատասխանել է, որ այնպիսի հարցերում, ինչպիսիք են, օրինակ, համացանցից օգտվող անչափահասների տարիքի որոշումը, ինչպես նաև ծառայությունների կողմից տարիքը ստուգելու և այդ դեռահասների տվյալների գաղտնիության պահպանման և ծնողներին տեղեկացնելու միջև հավասարակշռություն պահպանելու հարցերում պահանջվում է Կոնգրեսի գնահատականը:
«Ցուկերբերգը գլոբալ խափանումներին և ազգային սկանդալին պատասխանում է հայտարարությամբ, Facebook-ին իրական զոհ ներկայացնելով, և դեռահասների կողմից ինտերնետ-ծառայություններից օգտվելու օրենսդրական սահմանափակումները վերանայելու Կոնգրեսին արված համեստ առաջարկով»,- ասել է ԿՀՎ նախկին աշխատակիցը:
Նա նաև հավելել է, որ այս գաղափարները նման են Կոնգրեսին դեռահասների «արցունքների քանակը սահմանափակելու» առաջարկ անելու փորձին: