Instagram-ը թույլատրել է հրապարակել մինչև 60 րոպե տևողությամբ տեսանյութեր
copy image url

Instagram-ը թույլատրել է հրապարակել մինչև 60 րոպե տևողությամբ տեսանյութեր

Արտաքին 3 տարի առաջ - 11:28 06-10-2021

Instagram սոցիալական ցանցը բեռնվող տեսանյութերի տևողությունը մեկ րոպեից երկարաձգել է մինչև 60 րոպեի՝ հրաժարվելով IGTV հավելվածում տեսանյութեր հրապարակելու նախորդ եղանակից, հաղորդում է The Verge-ը:

Գրառման մեջ նշվում է, որ IGTV գործառույթը ենթարկվելու է ռեբրենդինգի և անվանափոխվելու է Instagram TV-ի: Հաստատվում է, որ ձևաչափը հարմար կլինի այն օգտատերերի համար, որոնք մուտք են գործում Instagram բացառապես տեսակոնտենտ դիտելու համար:

IGTV-ն ներկայացվել է 2018թ.-ի հունիսին: Գործառույթը պետք է դառնար YouTube-ի բջջային համարժեքը՝ թույլ տալով օգտատերերին գտնել և դիտել երկար տեսանյութեր: Պարբերականը նշում է, որ ձևաչափն այդպես էլ կյանքի չկոչվեց, իսկ մի քանի ամիս անց ԱՄՆ-ում գործարկվեց չինական TikTok հավելվածը:

Ամենից շատ դիտված