Կորոնավիրուսով հոսպիտալացված հեռուստահաղորդավարուհի Լարիսա Գուզեևայի վիճակը վատացել է։ Այս մասին հայտնում է KP.RU կայքը: Վերջին տոմոգրաֆիայի ժամանակ նա ունեցել է թոքի վնասվածքների 7%, չնայած հիվանդանոց ընդունվելիս նրա թոքերը մաքուր էին: «Սա ցույց է տալիս հիվանդության զարգացման բացասական միտումը», - հաղորդել է առողջապահության աղբյուրը:
Բացասական դինամիկայի պատճառով բժիշկները ստիպված են եղել Գուզեևային դեղամիջոց ներարկել, որը կդադարեցնի թոքերի հյուսվածքի վնասման զարգացումը: Այս դեղամիջոցի էությունը «ցիտոկինային փոթորիկ» կանխելն է: Այն թանկ արժե։ Մեկ ամպուլն արժե 50 հազար ռուբլի, և այն հիմնականում օգտագործվում է ծայրահեղ ծանր հիվանդների բուժման համար: Բժիշկները հույս ունեն, որ դեղամիջոցի ընդունումից հետո Գուզեևան իրեն ավելի լավ կզգա:
Հիշեցնենք, որ Գուզեևան հոսպիտալացվել էր հոկտեմբերի սկզբին՝ Ղրիմ կատարած ուղևորությունից վերադառնալուց հետո, որտեղ նա մասնավոր հաստատություններից մեկում առողջական կուրս էր անցնում: Ավելին, երբ արտիստը հանձնել է կորոնավիրուսի թեստը, այն բացասական արդյունք է ցույց տվել: Այնուամենայնիվ, բոլոր ախտանիշները ցույց էին տալիս հիվանդության զարգացումը: