Մեքսիկայի կենտրոնական հատվածում հեղեղումների հետևանքով ավելի քան 3 հազար մարդ է տարհանվել
copy image url

Մեքսիկայի կենտրոնական հատվածում հեղեղումների հետևանքով ավելի քան 3 հազար մարդ է տարհանվել

Արտաքին 3 տարի առաջ - 10:26 05-10-2021

Մեքսիկայի կենտրոնական հատվածի Կերետարոյի նահանգում սաստիկ անձրեւներից գետերի հորդացման պատճառով ավելի քան 3.5 հազար բանկելի տուն է հայտնվել ջրի տակ, հաղորդում է Milenio պարբերականը՝ հղում անելով տեղի իշխանություններին:

Ինչպես պարբերականին հաղորդել է տարածաշրջանի նահանգապետ Մաուրիսիո Կուրին, արդեն հոկտեմբերի 5-ին տարածշրջանում կսկսվի վնասի հետեւանքների գնահատումը: «Վաղը 120 մարդ ձեռնամուխ կլինի ցուցակներ կազմելուն, նրանք կտեսնեն, թե որքան մարդ Է այնտեղ մշտապես ապրում, որքանն Է բնակարան վարձակալում, մենք կտեսնենք, թե ինչ հնարավորություններ կունենանք, որպեսզի որոշում կայացնենք յուրաքանչյուրի համար»,- ասել Է քաղաքական գործիչը: Ավելի վաղ զինծառայողները եւ փրկարարները հեղեղված շրջաններից տարհանել են ավելի քան 3 հազար մարդու: