Ամերիկացի Բիլ Ֆիշերը՝ Գրենդ-Ֆորկս քաղաքից (Հյուսիսային Դակոտա), իր մեքենայի կապոտի տակ 70 կիլոգրամ ընկույզ է գտել, որը թաքցրել է վայրի սկյուռը։ Այս մասին հայտնում է Grand Forks Herald տեղական հրատարակությունը:
Ընդամենը չորս օրում կենդանին տան մոտ կայանված մեքենան վերածել էր ձմեռային պահեստի: Ամեն ինչ մաքրելու համար տղամարդը ստիպված էր հանել որոշ ավտոմասեր: Արդյունքում, Ֆիշերը հավաքել է յոթ դույլ ընկույզ, բայց ընկույզները դեռևս շարժվում են մեքենայում։
«Կան վայրեր, որտեղ ես չեմ կարող հասնել», - բացատրել է մեքենայի տերը: