«Վրացական երազանք»-ը հայտարարել է ՏԻՄ ընտրություններում իր հաղթանակի մասին
copy image url

«Վրացական երազանք»-ը հայտարարել է ՏԻՄ ընտրություններում իր հաղթանակի մասին

Արտաքին 3 տարի առաջ - 18:47 02-10-2021

«Վրացական երազանք»-ը հայտարարել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում համոզիչ հաղթանակ է տանում իշխող կուսակցությունը, այլ ոչ թե ընդդիմությունը: Ավելի վաղ «Միացյալ ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիան պնդել էր, որ իրենց տվյալներով՝ վստահորեն առաջատար են իշխանությունների հակառակորդները, փոխանցում է SOVA-ն:

«Մեզ մոտ բավականին բարձր ակտիվություն է: Մեր ունեցած տվյալները վկայում են այն մասին, որ արդեն ութերորդ անգամ «Վրացական երազանք»-ը համոզիչ հաղթանակ կտանի»,- կուսակցության գրասենյակում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Շալվա Պապուաշվիլին:

Նա «Վրացական երազանք»-ի կողմնակիցներին կոչ է արել ավելի շատ ակտիվություն ցուցաբերել:

«Օրվա երկրորդ կեսն այն պահն է, երբ մեր հակառակորդները կսկսեն շատ ակտիվորեն մոբիլիզացնել իրենց ընտրողներին, և դա մենք տեսնում ենք տարբեր ընտրատեղամասերում: Հատկապես Թբիլիսիում: Նրանց համակարգողները գտնվում են տեղամասերի կողքին: Ես դիմում եմ մեր ընտրողներին, այսօր նրանց օրն է, և նրանք պետք է որոշեն, թե ով է լինելու իշխանությունը տեղական մարմիններում»,- ասել է Պապուաշվիլին:

Ամենից շատ դիտված