Թբիլիսիում ձերբակալել են բնակարանի սեփականատիրոջը՝ Սաակաշվիլիին թաքցնելու համար
copy image url

Թբիլիսիում ձերբակալել են բնակարանի սեփականատիրոջը՝ Սաակաշվիլիին թաքցնելու համար

Արտաքին 3 տարի առաջ - 14:25 02-10-2021

Թբիլիսիում ձերբակալվել է բնակարանի սեփականատերը, որտեղ թաքնվել էր նախօրեին ձերբակալված Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Այս մասին այսօր հայտարարել է ՆԳՆ ներկայացուցիչ Մամուկա Չելիձեն:

«Ստացված օպերատիվ տվյալների հիման վրա իրավապահները Սաակաշվիլիին գաղտնի ռեժիմով ձերբակալելու հատուկ գործողություն են իրականացրել՝ բացառելու համար հասարակության մեջ դիմակայությունը և հնարավոր ապակայունացման առաջացումը»,- ասել է Չելիձեն:

Ձերբակալվել է նաև 1958 թվականին ծնված բնակարանի սեփականատերը, որտեղ թաքնվել էր Սաակաշվիլին:

«Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Սաակաշվիլիի կողմից սահմանի անօրինական հատման փաստով՝ Քրեական օրենսգրքի 344 հոդվածի հիման վրա»,- ասել է Չելիձեն:

Ամենից շատ դիտված