«Կարծես թե մեր նախարարը խոստանում է կարգապահական վարույթները շատացնել. ինձ համար տարօրինակ էր, որ նա համարում է՝ պետք է կարգապահական վարույթների քանակությունն ավելացնի 7 ոչ թե որակը»։ Այս մասին այսօր Դատավորների ընդհանուր ժողովի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը։
Դատավորը նաև հավելել է, որ իր համար անհասականլի է, թե վեթինգ ասելով, կառավարության ներկայացուցիչներն ու պատգամավորներն ինչ նկատի ունեն:
Անդրադառնալով իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթին՝ դատավորն արձագանքել է. «Դուք ուզում եք, որ ես ամբողջ իմ մարտավարությունը ձեր առջև բացե՞մ»։
Հարցին՝ ի՞նչ փուլում են այդ կարգապահական վարույթները, դատավորը պատասխանել է. «Այս պահի դրությամբ 2 վարույթը հասցեագրվել է ԲԴԽ»։